Քոլեջը հիմնադրվել է 1970 թվականին, որպես առեւտրի տեխնիկումի Կիրովականի մասնաճյուղ, որի հիմքի վրա 1971թ. ստեղծվել է Կիրովականի առևտրատնտեսագիտական տեխնիկումը: 1987 թվականից կոչվել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկում, 2002 թվականից Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ, 2011 թվականից Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ: Քոլեջը համագործակցում է մարզում գործով 41 գործատուների հետ: Գործատուների մոտ կազմակերպվում են ուսանողնեղների պրակտիկաները, կազմակերպվում են փոխադարձ այցելություններ: Քոլեջը համագործակցում է գերմանական GIZ, և ILO, կազմակերպությունների հետ: Կարդալ ավելին arrow_forward
Ուրախ եմ ողջունել ձեզ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի կայքում: Շատ հայտնի ասույթի տողերով եմ ուզում սկսել խոսքս.
<<Փառքն աշխատանքի ձեռքում է>
>: Այո՛, բայց բոլորիս ցանկանալով արդյունավետ և նորարարական աշխատանք, ուզում եմ նշել նաև, որ քոլեջի ստեղծման օրից (1970թ.) առ այսօր մենք ոչ միայն զբաղվում ենք ուսումնական գործով այլև հայտնի ենք գեղեցիկ և ուսանելի միջոցառումներով, դրանց հաղթանակներով ոչ միայն Լոռու մարզում, այլև հանրապետության, արտերկրի սահմաններում: Աշխատում ենք աշխատաշուկայում գրավել մեր ուրույն տեղը՝ մեր բազմափորձ ու բազմավաստակ դասախոսների նվիրական ու ջանադիր աշխատանքի շնորհիվ:
Օրեցօր ավելացող մասնագիտությունները գալիս են հաստատելու, որ մենք պահանջված ենք, իսկ դա շատ պարտավորեցնող է:
Ակնկալում ենք ձեր անկեղծ դիտարկումները, հոգու խոսքը, առաջարկությունները, նկատառումները:
Բարին Ձեզ և մեզ