Քոլեջը հիմնադրվել է 1970 թվականին, որպես առեւտրի տեխնիկումի Կիրովականի մասնաճյուղ, որի հիմքի վրա 1971թ. ստեղծվել է Կիրովականի առևտրատնտեսագիտական տեխնիկումը: 1987 թվականից կոչվել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկում, 2002 թվականից Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ, 2011 թվականից Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ: Քոլեջը համագործակցում է մարզում գործով 41 գործատուների հետ: Գործատուների մոտ կազմակերպվում են ուսանողնեղների պրակտիկաները, կազմակերպվում են փոխադարձ այցելություններ: Քոլեջը համագործակցում է գերմանական GIZ, և ILO, կազմակերպությունների հետ: