1970 թ. վաստակաշատ մանկավարժ Արարատ Մատինյանի առաջարկով Կիրովականում բացվեց Երևանի սովետական առևտրի տեղնիկումի մասնաճյուղ. հասցեն Դպրոցի N20

1971 թ. թույլատրվում է ընդունելություն իրականացնել Սննդի պատրաստման տեխնոլոգիա մասնագիտության գծով 90 հոգի և Հաշվապահական հաշվառումն առևտրում մասնագիտության գծով՝ 30 հոգի ցերեկային ուսուցման բաժնում:

1973-ի մարտից տեխնիկումը տեղափոխվեց Լագեր թաղամաս՝ N38 պրոֆուսումնարանի շենք:

1975 թ. օգոստոսին Կիրովականի առևտրատնտեսագիտական տեղնիկումը տեղափոխվեց Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի կողմից զբաղեցրած հին մասնաշենքը:

Դարձյալ նոր հասցե՝ Լենինի պողոտա N28: Արդեն կային հետևյալ մասնագիտությունները.

 

Արդյունաբերական ապրանքների ապրանքագիտություն
Պարենային ապրանքների ապրանքագիտություն
Հաշվապահական հաշվառումն առևտրում
Սննդի պատրաստման տեխնոլոգիա
Կարի արտադրություն
 

Զուգահեռ ձևավորվեց և Տրիկոտաժի արտադրություն մասնագիտությունը, որի կյանքը մեկ տարի էր:

80-ականներին առևտրատնտեսագիտականի համբավն ընդլայնվեց: 1981-ին տեխնիկումը դարձյալ ոտքի վրա էր: Եվ ահա 4-րդ հասցեն՝ Հերացու 11, թիվ 20 երկարօրյա դպրոցի մասնաշենք:

Եվ ահա սկսվեց կառուցումը: 83-ին պատրաստ էր և լաբորատոր մասնաշենքը: Շինարարությունը տևեց գրեթե մինչև 1987 թ.: 87-ի հունվարին տեխնիկումը անվանվեց Կիրովականի պետական տեխնոլոգիական տեխնիկում: Անգամ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո շենքն ընդունեց իր երբեմնի հպարտ տեսքը: Իսկ դա տեխնիկումի կոլեկտիվի անշահախնդիր և անձնուրաց աշխատանքի արդյունքն էր:

Ահա և մեր վերջին, անբեկանելի հանգրվանը՝ Հերացու 11:

Երջանկահիշատակ Արարատ Մատինյանին փոխարինեց տեխնիկումի ուսմասվար Աշոտ Սահրադյանը, վերջինիս Երևան աշխատանքի տեղափոխվելու պատճառով՝ Հովհաննես Թադևոսյանը, իսկ նրա՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ Տիգրան Թադևոսյանը:

Ճանապարհը ուղիղ գծով էր , իսկ տնօրենները սահուն անցել ու անցնում էն սեպտեմբերից հունիս ընկած այդ գունագեղ գորգի վրայով, որ կոչվում է ուսումնական տարի՝ վառվռուն երազներ, հույսեր, հույզեր, նվաճումներ, վերելքներ…

Կապված ժամանակի պահանջների, տնտեսական առաջընթացի հետ, բացվեցին նոր մասնագիտական ֆակուլտետներ, որոնք քայլում են ժամանակին համընթաց, լուծում դարի առաջ կանգնած շատ խնդիրներ: Փառքը աշխատանքի ձեռքում է, և այդ երևույթին մեր ուսանողները մոտենում են լրջությամբ, պատասխանատվությամբ, նորարարությամբ, աշխատաշուկայում իրենց ուղին հարթելու համառ պայքարով, մեծ ձգտումով:

Եվ հաջողություններն ակնբախ են…